Աշխարհ

18.12.2015 10:44


Կիևի Գերագույն ռադայի մոտի եղևնիներից կովերի գլուխներ են կախել (տեսանյութ)

Կիևի Գերագույն ռադայի մոտի եղևնիներից կովերի գլուխներ են կախել (տեսանյութ)

Նախօրեին հերթական անգամ Կիևի Գերագույն ռադայի մոտ են ժամանել կառավարության քաղաքականությունից դժգոհ բնակիչները։ «Վեստիի» փոխանցմամբ՝ գյուղատնտեսներն ուկրաինական խորհրդարանի շենքի մոտ եղևնիներ են կանգնեցրել, միայն թե խաղալիքների փոխարեն դրանցից կովերի գլուխներ են կախել։

Հազարից ավելի ցուցարարների թվում միջին բիզնեսի ներկայացուցիչներ, հողատերեր ու բուժաշխատողներ են եղել։

Ակցիայի մասնակիցները պարզել են «Չկա գյուղ՝ չկա պետություն» գրությամբ պաստառներ՝ պահանջելով վարչապետ Յացենյուկի կաբինետի հրաժարականը։

Ինչպես գրում է «Россия 24»–ը, ցուցարարները դեմ են Հարկային օրենսգրքի նոր տարբերակին։ Նրանց կարծիքով այն թույլ չի տալիս բիզնեսին զարգանալ և ուժգին հարվածում է երկրի տնտեսությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը