Աշխարհ

18.12.2015 09:50


Լեհաստանի նախագահին տուգանել են մեքենան սխալ տեղում կայանելու համար

Լեհաստանի նախագահին տուգանել են մեքենան սխալ տեղում կայանելու համար

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տուգանվել է Կրակովում սխալ տեղում մեքենան կայանելու համար։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Радио Польша»–ին հղումով։

Նշվում է, որ «Volkswagen Golf»–ը մի քանի օր շարունակ մնացել է քաղաքի փողոցներից մեկում՝ արգելակված անիվներով։

Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ նախագահի դուստրը վճարել է տուգանքը և վերակայանել մեքենան։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Լեհաստանի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում՝ ընդդեմ գործող նախագահ Անջեյ Դուդայի գործողությունների և նոր կառավարության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը