Աշխարհ

17.12.2015 21:15


«Կազինո» և «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմերի աստղը հրաշքով է փրկվել անդունդը գլորվելուց

«Կազինո» և «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմերի աստղը հրաշքով է փրկվել անդունդը գլորվելուց

Ամերիկացի դերասան Ջեյմս Վուդսը՝ «Կազինո» և «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմերի հերոսը, հրաշքով է փրկվել մահից՝ ավտովթարի ենթարկվելով ԱՄՆ–ում։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Կոլորադո նահանգում՝ Գլենվուդ կանյոնում։

Դերասանի խոսքերով՝ 129,7 կմ/ժ արագությամբ ընթացող հարևան մեքենան սահել է ողորկ մայրուղու վրայով։ Փորձելով խուսափել նրա հետ բախումից՝ Վուդսը կտրուկ թեքել է ղեկը. «Գրանդ Շիրոկի» ջիպը շրջվել է 180 աստիճանով՝ 96,6 կմ/ժ արագությամբ։ Դերասանը խոստովանել է, որ հրաշքով է փրկվել։

Անհավատալի է եղել հատկապես այն, որ ճանապարհի պատվարը դիմացել է մեքենայի հարվածին. հակառակ դեպքում այն մոտ 30 մետրից գլորվելու էր Կոլորադո գետը։

«Twitter»–ի իր միկրոբլոգում երախտապարտ դերասանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին, հրշեջներին և ավտոէվակուատորի վարորդին։

Նշենք, որ Վուդսի ամենաթանկ մրցանակը 1987–ին ստացած «Ոսկե գլուբուսն» է «Խոստում» (1986) սերիալում խաղացած դերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը