Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
«Այսօր, ինչպես երբեք, աշխարհը երկխոսության կարիք ունի, և համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կարող է օրինակ հանդիսանալ մյուս բոլոր երկրների համար»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը Վրաստանի նախարար Թինաթին Խիդաշելիի և Ադրբեջանի նախարար Զակիր Հասանովի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսին: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Hilton İstanbul» հյուրանոցում: Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ երեք երկրների միջև համագործակցությունը իր ներդրումը կունենա տարածաշրջանում բարգավաճման, կայունացման և խաղաղության հաստատման հարցում: «Կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության, անվտանգության և համագործակցության ոլորտին վերաբերող հարցեր մեր պետությունների պաշտպանական ուժերի միջև, տարածաշրջանային զարգացման համագործակցությունը երեք երկրների միջև... Ընդգծվել է Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
«Այսօր, ինչպես երբեք, աշխարհը երկխոսության կարիք ունի, և համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կարող է օրինակ հանդիսանալ մյուս բոլոր երկրների համար»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը Վրաստանի նախարար Թինաթին Խիդաշելիի և Ադրբեջանի նախարար Զակիր Հասանովի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Hilton İstanbul» հյուրանոցում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ երեք երկրների միջև համագործակցությունը իր ներդրումը կունենա տարածաշրջանում բարգավաճման, կայունացման և խաղաղության հաստատման հարցում:
«Կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության, անվտանգության և համագործակցության ոլորտին վերաբերող հարցեր մեր պետությունների պաշտպանական ուժերի միջև, տարածաշրջանային զարգացման համագործակցությունը երեք երկրների միջև... Ընդգծվել է Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրը՝ Zham.am