Քաղաքական

17.12.2015 15:20


Շ. Քոչարյան. «Բաքվի ուժային քաղաքականությունից ելքը ԼՂՀ-ի ճանաչումն է»

Շ. Քոչարյան. «Բաքվի ուժային քաղաքականությունից ելքը ԼՂՀ-ի ճանաչումն է»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները սովորաբար փորձում են իրենց հայտարարություններում հավասարության նշան դնել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ կա փոփոխություն:

–Իհարկե, դա դեռ բավարար չէ, բայց այդ փոփոխությունը կա: Հայտարարություններում արդեն հստակ երևում է հասցեատերը: Կարծում եմ՝ եթե Բաքուն իրական դաշտ չգա, ապա դա ավելի կխորանա,–ասել է Շ.Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի գործողությունները նման են սահմաններում իրականացվող գործողություններին.

–Փաստացի նույն խեղաթյուրումն է՝ բանակցային գործընթացի, միջազգային իրավունքի, հակամարտության էության, պատմության: Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը՝ ուժային, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են: Ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն ի սկզբանե որդեգրել է ուժային քաղաքականությունը՝ Սումգայիթով, ջարդերով և այլն, ու առայսօր դրանից չի հրաժարվել։ Միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ դրանից ելքը միայն ԼՂՀ միջազգային ճանաչումն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը