ԱՄՆ–ը ռազմամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել սիրիացի ընդդիմադիրներին
ԱՄՆ–ը ռազմամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հյուսիս–արևելքում ԴԱԻՇ–ի դեմ պայքարող տեղացի ընդդիմադիրներին։ Այս մասին հայտնում է «REUTERS»–ը՝ ամերիկյան ղեկավարությունում իր աղբյուրին հղումով։
Լրագրողների տվյալներով՝ ռազմամթերքն անհրաժեշտ է ընդդիմադիրներին ԴԱԻՇ–ի ահաբեկիչների կողմից գրավված, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Էշ–Շադադի քաղաքի գրոհին նախապատրաստվելու համար։ Հարձակման հստակ ամսաթիվ, սակայն, չի նշվում։
Հաղորդվում է նաև, որ ս.թ. հոկտեմբերից Վաշինգտոնն արդեն երրորդ անգամ է ռազմամթերք ուղարկում սիրիական ընդդիմությանը։
Ավելի վաղ ԱՄՆ կողմից Իրաքում ու Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը հաղորդել էր, որ Էշ–Շադադին ահաբեկիչների կարևորագույն լոգիստիկ կենտրոնն է Ռաքքայի ճանապարհին։ Այնտեղ են գտնվում պահեստներն ու զինյալների վարժանքների ճամբարները, և նաև այնտեղից են զինված ահաբեկիչները մեկնում կռվելու Իրաքի և Սիրիայի տարբեր կետերում։

7or.am