Պորոշենկոն շնորհավորել է Հռոմի պապի 80-ամյակը 1 տարի շուտ (լուսանկար)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Հռոմի պապի 80–ամյակը՝ պոնտիֆիկոսին հասցեագրված համապատասխան հեռագիրը տեղադրելով իր էջում։ Սակայն ուկրաինացի առաջնորդը փոքր–ինչ սխալվել է. «հոբելյարն» այսօր տոնում է իր 79–ամյակը։
«Ձե՛րդ սրբազնություն, ուկրաինացի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ 80–ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ցանկանում եմ քաջառողջություն, ոգեշնչում և աստվածային օրհնություն Ձեր՝ չափազանց կարևոր առաքելությունն իրագործելու համար։ Հուսով եմ՝ ամենակարող Աստվածը կօգնի Սուրբ Պետրոսի գահին Ձեր բոլոր ձեռնարկումներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ֆրանցիսկոս I–ը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 17–ին Բուենոս Այրեսում՝ իտալացի վտարանդու ընտանիքում։
Հարցազրույցներից մեկում պոնտիֆիկոսը պատմել է, որ հոգևորական դառնալուց առաջ դռնապան է աշխատել գիշերային ակումբում, եղել է նաև հավաքարար ու լաբորանտ։
2013–ին նա Հռոմի պապ է ձեռնադրվել՝ դառնալով 226-րդը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ։ Միաժամանակ, նա առաջին ճիզվիտ պապն էր և առաջին մարդը, որը զբաղեցնում էր սուրբ գահը՝ ծնունդով լինելով Նոր աշխարհից։

7or.am