Աշխարհ

17.12.2015 18:52


ԱՄՆ–ի կեղծ ահաբեկիչներին մատնել է ուղղագրական սխալը

ԱՄՆ–ի կեղծ ահաբեկիչներին մատնել է ուղղագրական սխալը

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքների ոստիկանները ահաբեկչությունների կեղծ սպառնալիքներ են ստացել։

«Իսլամական ահաբեկիչներն» էլեկտրոնային հաղորդագրություններ են ուղարկել՝ սպառնալով գրոհներ իրականացնել 2 քաղաքի հանրակրթական հաստատություններում։ Արդյունքում՝ Լոս Անջելեսի իրավապահ մարմինները փակել են քաղաքի դպրոցները և ավելի քան 240 հազ աշակերտի կարգադրել մնալ տանը։

Ի վերջո, Նյու Յորքի ոստիկաններն ահաբեկչության սպառնալիքն անիրական են համարել։ Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ նամակի հեղինակը՝ ոմն Մուսլիմ, խոսելով ջիհադի մասին, ուղղագրական կոպիտ սխալ է թույլ տվել՝ Ալլահի անունը փոքրատառ գրելով։

Ոստիկանական բաժանմունքները համեմատել են բոլոր նամակները, որոնք նույնականացվել են, և եզրակացրել՝ չարժե վախենալ կեղծ հարձակումներից։

Միևնույն ժամանակ, Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Բիլլ Բրաթթոնը խիստ նկատողություն է արել կալիֆոռնիացի իր գործընկերներին ահաբեկիչների խայծը կուլ տալու և քաղաքում վախի մթնոլորտ ու խառնաշփոթ ստեղծելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը