Աշխարհ

17.12.2015 10:25


Թուրքական ընկերությունները կշարունակեն մասնակցել ԱԱ–2018–ի մարզադաշտերի կառուցմանը

Թուրքական ընկերությունները կշարունակեն մասնակցել ԱԱ–2018–ի մարզադաշտերի կառուցմանը

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հաղորդել է, որ թուրքական կապալառու ընկերությունները կշարունակեն մասնակցել ՌԴ–ում Ֆուտբոլի 2018–ի աշխարհի առաջնության մարզադաշտերի կառուցման աշխատանքներին։

«Թուրքական ընկերությունները մինչև վերջ կկառուցեն Ֆուտբոլի 2018թ. ԱԱ մարզադաշտերը, և գործող բոլոր պայմանագրերը կիրականան»,–Ուլյուկաևի խոսքերն է մեջբերում «Р-спорт»–ը։

Հիշեցնենք՝ վերջերս Թուրքիայի դեմ ՌԴ սահմանած պատժամիջոցները պայմանավորված են նոյեմբերի 24–ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ին պատկանող ինքնաթիռը խոցելու դեպքի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը