Անհայտ անձն ուժգին հարվածել է Իսպանիայի վարչապետի դեմքին (տեսանյութ)
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռահոյը Գալիսիայում զբոսնելու ժամանակ հարձակման է ենթարկվել։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Պոնտևեդրա քաղաքի կենտրոնում։
Վարչապետը Գալիսիա էր ժամանել իր նախընտրական արշավի շրջանակներում՝ դեկտեմբերի 20–ի համապետական ընտրությունների նախաշեմին։
Պոնտևեդրայում Ռահոյին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ուղեկցել են իշխող Ժողովրդական կուսակցության անդամները։ Այդ ժամանակ մի երիտասարդ է մոտեցել վարչապետին՝ խնդրելով լուսանկարվել իր հետ։ Սակայն ֆոտոսեսիայի փոխարեն անծանոթն այնքան ուժգին է հարվածել Ռահոյի դեմքին, որ վերջինի ակնոցը թռել է։
Արդյունքում՝ հարձակվողին ձերբակալել են, իսկ Ռահոյը շարունակել է իր զբոսանքն առանց ակնոցի։

7or.am