Աշխարհ

17.12.2015 10:00


Բայդենը կոչ է արել Թուրքիային հանել զորքերն Իրաքից

Բայդենը կոչ է արել Թուրքիային հանել զորքերն Իրաքից

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դուրս հանել թուրքական զորքերն Իրաքի տարածքից։ Այս մասին գրում է «Reuters»–ը՝ Սպիտակ տանը հղումով։

Բայդենն իր այդ դիրքորոշման մասին հայտնել էր Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադիի հետ զրույցի ժամանակ։

ԱՄՆ փոխնախագահի խոսքերով՝ Վաշինգտոնը հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և նույնն էլ խորհուրդ է տալիս անել Անկարային։

Ավելի վաղ թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը հարևան երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը