Լրահոս

24.11.2009 17:04


Արմեն Մարտիրոսյան. «Կառավարությունը կարծես ոչ մի փոփոխություն չի ցանկանում իրականացնել»

Արմեն Մարտիրոսյան. «Կառավարությունը կարծես ոչ մի փոփոխություն չի ցանկանում իրականացնել»

-Պետք է նշեմ, որ վարչապետի արտասանած խոսքերը բավական տպավորիչ էին, և բավական լավ էր կառուցված ելույթը, բայց, ցավոք սրտի,  այն գնահատականներն ու դիտարկումները, որ նա ասաց անցած շաբաթ իր ելույթում, հատկապես խոշոր բիզնեսի հետ կապված, ես մեծ ուշադրությամբ  լսել էի նաև ամանորյա իր ուղերձում, որն այս տարվա ընթացքում տեսանք, որ կյանքի չկոչվեց։ Ուստի մտավախությունը պահպանվում է, որ այս ելույթը ևս ընդամենը ելույթի մակարդակով կմնա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականության մասին՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսայնը։

Նա նշել է, որ ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ էական որևէ փոփոխություն չի տեսել, ինչը թույլ է տալիս մտածելու, որ կառավարությունը ոչ մի փոփոխություն էլ չի ուզում անել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը