Կարծիք

17.12.2015 00:17


Ես մուրացկաններին հարգում եմ

Ես մուրացկաններին հարգում եմ

Ես մուրացկաններին հարգում եմ:
Նրանց հանդիպում եմ մայրաքաղաքի կենտրոնում և այդ պահին ինչ ունեմ իմ դրամապանակում` բաժանում եմ նրանց: Հարգարժան մուրացկանները վաղուց ինձ գիտեն: Ու կապ չունի, թե նրանք ինչ սեռի ու տարիքի են` հարգանքով են ընդունում այն, ինչ տալիս եմ: Ինչպես ես եմ մեծագույն հարգանքով ընդունում մարդկանց աջակցությունը, որոնց խորապես հարգում եմ:
Ուզում եմ հավատալ, որ ինձ ծանոթ կամ անծանոթ մուրացկանները ժամանակին եղել են Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի Բարոնը, ով ազնվական ծագում ուներ, սակայն հանգամանքները նրան ստիպել էին հայտնվել կյանքի հատակում...
Շատ չէ...Մի փոքր հարգանք ունեցեք «մուրացկանների» հանդեպ, ովքեր ամենամղձավանջային երազներում անգամ չէին կարող պատկերացնել, որ կարող են կանգնել սուպերմարկետների դիմաց կամ հայտնվել գետնանցումներում և ...մուրալ....

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը