Վրաստանի ԱԳ նախարար. «Ես չգիտեմ, թե ինչ է Ջավախքը»
Ջավախքի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ «Ինչո՞ւ է Վրաստանը ձգձգում ազգային փոքրամասնությունների և տարածաշրջանային լեզուների մասին Եվրոպական կոնվենցիայի վավերացումը» հարցին անդրադառնալով՝ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն լրագրողներին ասել է.
-Ես չգիտեմ, թե ի՞նչ կարգի խնդիրների մասին եք խոսում, քանի որ առաջին հերթին ես չգիտեմ, թե ի՞նչ է Ջավախքը։ Քաղաքական քարտեզի վրա նման տեղ նշված չէ։ Երբ մենք խոսում ենք կրթական խնդիրներից, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ 103 հայկական դպրոց վերականգնվել է պետական ծրագրով։
Նա նշել է, որ Սամցխե-Ջավախքի յուրաքանչյուր ուսանող պետք է վրացական համալսարաններում և ինստիտուտներում քննություն հանձնի հայերեն, այնուհետև բոլոր ուսանողները վրացերենի դասընթացներ կանցնեն, ինչից հետո նրանք կանցնեն մասնագիտական ուսուցման։
Մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարարի վերոհիշյալ խոսքերը՝ «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնի նախագահ Ստեփան Մարգարյանն ասել է, թե Ջավախքը՝ որպես աշխարհագրական անուն, իհարկե, քարտեզում նշված չէ, սակայն իր կարծիքով Վրաստանի իշխանություններն ուղղակի չեն ցանկանում Ջավախք անվանումը գործածության մեջ դնել՝ դրա մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ տեսնելով։
Ինչ վերաբերում է Ջավախքում եղած կրթական և լեզվական խնդիրների մասին արտգործնախարարի տեղյակ չլինելուն, Ստեփան Մարգարյան ասել է, որ եթե արտգործնախարարը նշում է իրենց կողմից վերանորոգված դպրոցների մասին, դրանց հատկացված գումարների մասին, նշանակում է՝ լավ էլ տեղյակ է այդ խնդիրներին։ Խնդիրները, նրա խոսքերով, վերաբերում են կրթական համակարգին ամբողջությամբ՝ մասնագետների պակաս, հայագիտական առարկաների ուսուցում, դպրոցների մակարդակ, որոնց լուծման ուղղությամբ քայլեր չկան։

7or.am