Աշխարհ

16.12.2015 21:00


Մալալա Յուսուֆզայը քննադատել է Թրամփի՝ «ատելությամբ լի հայտարարությունը»

Մալալա Յուսուֆզայը քննադատել է Թրամփի՝ «ատելությամբ լի հայտարարությունը»

Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի առաջարկը՝ արգելել մահմեդականների մուտքը երկիր։ Ըստ Յուսուֆզայիի՝ նման հայտարարությունները միայն նպաստում են ահաբեկիչների ծայրահեղականացմանը։ Այս մասին գրում է «The Indepedent»–ը։

Նոբելյան մրցանակի 18-ամյա դափնեկիրը Թրամփի խոսքերը «ողբերգական» է համարել և «ատելությամբ լի»։ Յուսուֆզայը նշել է՝ հանրապետականի գաղափարախոսությունը կառուցված է խտրականության վրա, և նախազգուշացրել, որ երկրում ջիհադականների կողմից սպառնացող վտանգի պայմաններում քաղաքական գործիչները պետք է առավելագույնս զգույշ լինեն իրենց արտահայտություններում։

«Եթե դուք ուզում եք վերջ դնել ահաբեկչությանը, մի՛ փորձեք դրանում մեղադրել բոլոր մահմեդականներին. նրանք չեն կարող այն դադարեցնել։ Դա միայն նոր ահաբեկիչներ կծնի»,–ասել է իրավապաշտպանը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ «CNN»–ի քաղաքական մեկնաբանը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը