Աշխարհ

16.12.2015 19:55


Անհայտ արաբը գնել է «Լյուդովիկոս XIV–ի դղյակը»

Անհայտ արաբը գնել է «Լյուդովիկոս XIV–ի դղյակը»

Ֆրանսիական հայտնի առանձնատունը՝ «Լյուդովիկոս XIV–ի դղյակը», վաճառվել է ռեկորդային գնով՝ 301 մլն դոլարով։ Այս մասին հայտնում են «Bloomberg»–ի աղբյուրները։

Թեև գնորդի անունը չի նշվում, սակայն գործակալությունը տեղեկացնում է, որ նա ծնունդով Մերձավոր Արևելքից է։

Ամառանոցը, որը կառուցվել է 2008-2011թթ. XVII դ. ոճով, գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում՝ Վերսալից քիչ հեռու։

23 հա տարածք զբաղեցնող առանձնատունն ընդգրկում է ոսկու նրբաթերթերից կառուցված շատրվան, մարմարե քանդակներ, ձիով զբոսանքի համար նախատեսված ծառուղիներ և բուսական լաբիրինթոս։

Ներսից տունը զարդարված է մետաքսե գոբելեններով, որմնանկարներով և մարմարե արձաններով, ունի նաև կինոթատրոն ու լողավազան։

Մինչ այս աշխարհի ամենաթանկ տունը համարվում էր Լոնդոնի պենտհաուսը, որը վաճառվել է 221 մլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը