ՌԴ ԱԳՆ փոխղեկավար. «Թուրքիան պետք է փոխհատուցի ՌԴ–ին Սու–24–ի կորուստը»
Թուրքական իշխանությունները պետք է փոխհատուցեն ՌԴ–ին Սու–24–ի կորուստը և երաշխավորեն, որ նման դեպք այլևս երբեք չի կրկնվի։ Այս մասին «ria.ru»–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսեյ Մեշկովը։
Վերջինն ընդգծել է՝ ռուսական ռազմական ինքնաթիռի և նրա անձնակազմի վրա հարձակումը լուրջ հանցագործություն է, որը չի կարող համապատասխան հետևանքներ չունենալ։
Մեշկովի խոսքերով՝ օբյեկտիվ փաստերը վկայում են, որ կատարվածը նախապես ծրագրված հակառուսական ակցիա էր։
«Հաշվի առնելով այս ամենը՝ Թուրքիայի ղեկավարությունը, փոխանակ շարունակելու հերքել կատարվածի պատասխանատվությունը և դրա հետ կապված՝ սևացնել ՌԴ օրինական գործողությունները Սիրիայում, պետք է առնվազն անի այն, ինչ թելադրում են միջազգային իրավական նորմերը՝ ներողություն խնդրի, փոխհատուցի վնասը և երաշխավորի հետագայում նման միջադեպերի չկրկնվելը»,–ասել է փոխնախարարը։
«ТАСС»–ն էլ հայտնում է, որ Անկարան պաշտոնապես հայտարարել է, որ անհնար է համարում փոխհատուցելու Ռուսաստանի պահանջի կատարումը։
«Փոխհատուցում վճարելը հնարավոր չէ»,–ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։
Հիշեցնենք՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին նոյեմբերի 24–ին Սիրիայում ռուսական Սու–24 ռմբակոծիչ ինքնաթիռի՝ թուրքական կործանիչով խոցումից հետո։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանեց «հարված թիկունքից»՝ ահաբեկիչների հանցակցի կողմից։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ներողություն չի խնդրի կատարվածի համար։

7or.am