Քաղաքական

16.12.2015 14:09

Գալուստ Սահակյանը լավ գիտի «փայ» բառի իմաստը

Գալուստ Սահակյանը լավ գիտի «փայ» բառի իմաստը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում նշված են նաև «փայ», «փայատեր» բառերը։

Արձագանքելով այդ փաստին՝ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է.

«Փայ» բառ գրական հայերենում չկա: Եթե բարբառային իմաստը բացատրեմ, լրիվ հակառակ պատկերը կստացվի։

Փոխարենը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ «փայ» բառը ժարգոն չէ. տնտեսագիտական տերմին է:

Հակադարձելով Նաղդալյանին՝ Գ.Սահակյանը նկատել է. «Ես խնդրում եմ՝ ինձ «կամենտարյաներ» չանեք։ Ես ասում եմ՝ հայերենում «փայ» բառ գոյություն չունի։ Եթե օտար տերմին է, դրա բացատրությունը պետք է լինի բաժնեմաս»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։