Աշխարհ

16.12.2015 13:05


Իտալիայի վարչապետը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների վերանայման մասին

Իտալիայի վարչապետը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների վերանայման մասին

Արևմուտքը կարող է վերանայել ՌԴ դեմ կիրառող տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցին։

«Հասկանալի է, որ մենք էլ Արևմուտքի երկրների դիրքորոշումն ունենք... Բայց ես կարծում եմ՝ պատժամիջոցների այդ փաթեթը կվերանայվի առաջիկա ամիսներին»,– իտալական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ռենցին։

Հիշեցնելով նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը՝ իտալացի գործիչը նկատել է. «Ես ենթադրում եմ, որ ՌԴ հետ երկխոսությունը վերականգնելու վերաբերյալ մեր տեսակետը վերջապես կգերակայի»։

Ռենցին ընդգծել է՝ Իտալիան հավատարիմ է իր «ամերիկյան ընկերների» «քաղաքական գծին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան արգելափակել է ՌԴ դեմ սահմանած ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը՝ պայմանավորված «Հյուսիային հոսք–2» գազատարի նախագծի հետ կապված իր դժգոհությամբ։ Մասնավորապես, իտալական «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մաթթեո Սալվինին հայտարարել էր, որ հրաժարվում է ՌԴ նկատմամբ «անհեթեթ պատժամիջոցներից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը