Հակաթուրքական պատժամիջոցները կարող են ներառել նաև հյուրանոցային բիզնեսն ու պետպատվերը
Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կարող են ընդլայնվել՝ ներառելով նաև հյուրանոցային բիզնեսը, փայտամշակումը, օդաչուների ուսուցումը, ինչպես նաև ցանկացած ոլորտի պետպատվերները։ Համապատասխան նախագիծը, «Կոմմերսանտի» փոխանցմամբ, կառավարությանն է ներկայացվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ խոսքը որոշ ծառայությունների դադարեցման մասին է. ռուս իրավաբանական անձանց կարգելվի գործարքներ կնքել թուրք պրոֆիլային կոնտրգործակալների հետ։
Պատժամիջոցների կիրառմանը կհետևի Ռոսֆինմոնիթորինգը՝ ԿԲ–ի հետ, իսկ կառավարությունը հարկ եղած դեպքում որոշ շտկումներ կմտցնի։
«Կոմմերսանտի» տեղեկատվությամբ՝ պատժամիջոցներից կարողացել է խուսափել ՌԴ–ում գարեջուր արտադրող՝ իր մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ թուրքական «Anadolu Efes»–ը (վերջինի բրենդներից է «Старый мельник»–ը), «Eroglu» ընկերությունը («Colin's» բրենդը և «Mexx» խանութները ), «DeFacto», «LC Waikiki», ADL («Adilisik») բրենդները, «Koton» ցանցը։ Ռուսական շուկայում դեռ գործում է նաև ֆինանսական ծառայություններ մատուցող «Fiba Holding»–ը։

7or.am