Քաղաքական

15.12.2015 16:52


Ուորլիք. «Հարկ է լսել ԼՂ–ի ամբողջ բնակչության ձայնը»

Ուորլիք. «Հարկ է լսել ԼՂ–ի ամբողջ բնակչության  ձայնը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «ԱՊԱ»-ին տված հարցազրույցում վերահաստատել է, որ իրենք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և որ տարածքային հարցը հակամարտության բազմակողմանի լուծման մաս է կազմում։

«Դրա մեջ ներառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հարկ է նշել, որ արդարացի լուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ուժի ու սպառնալիքի չկիրառման սկզբունքի, այդ թվում նաև՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների: Միաժամանակ, հարկ է լսել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ձայնը, ինչը և անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասել է Ուորլիքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը