Աշխարհ

15.12.2015 16:32


Վիզաներ տրամադրելուց առաջ ԱՄՆ պետդեպը կուսումնասիրի դիմողների ֆեյսբուքյան էջերը

Վիզաներ տրամադրելուց առաջ ԱՄՆ պետդեպը կուսումնասիրի դիմողների ֆեյսբուքյան էջերը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն առաջարկել է մուտքի արտոնագրեր տրամադրելուց առաջ ուսումնասիրել դիմողների ֆեյսբուքյան էջերը։ Թե ինչպես է աշխատելու այդ ալգորիթմը, դեռ հայտնի չէ։ «The Wall Street Journal»–ի փոխանցմամբ՝ այդ որոշումը, հավանաբար, կապված է Սան Բերնարդինոյի ահաբեկչության հետ։

Այն իրագործածներից մեկը՝ պակիստանցի գաղթական Րիվզան Ֆարուքը, սոցցանցերում իր բացահայտ համակրանքն էր հայտնել «Իսլամական պետությանը»։

«Վիզաների տրամադրման գործընթացն անհատական մոտեցում է պահանջում... Մենք աշխատում ենք նաև ներքին անվտանգության նախարարության հետ»,–ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ եթե հյուպատոսության աշխատակիցը հարցազրույցի ընթացքում զգում է, որ օգտակար կլինի կամ անհրաժեշտ է ստուգել դիմորդի անձնական էջը, դա կարվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը