Գալուստ Սահակյան. «ԱՄՆ դեսպանը Հռոմի պապը չէ, որպեսզի սրբությամբ ընդունենք»
Եթե դեսպանությունները հայտարարում են՝ դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբությամբ ընդունենք, կարող ենք նաև հակադարձել, պարզապես մենք էլ մեր քաղաքականությունն ունենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը:
«NewsBook»-ի հարցին, թե Աջափնյակում ընտրակեղծարարության մեջ շոշափվում էր Ձեր և Ձեր որդիների անունները, մտավախություն չունե՞ք, որ դեսպանատունը Ձեզ կզրկի վիզայից, Սահակյանը պատասխանեց. «Իմ և իմ որդիների անունը չի կարող շոշափվել: Ես գիտեմ, հանիրավի, որ Հայաստանում ինչ-որ տրադիցիա է դարձել, որ ինչքան մեծ դերակատարում, այնքան մեծ հոշոտում: Այնպես որ, Աջափնյակում ամեն ինչ կարգին է: Իսկ եթե խախտումներ են կատարվել, և եթե ես Աջափնյակի բնակիչ եմ, չեմ կարծում, որ հենց դրա համար է խախտում եղել: Եթե ընդհանուր խախտում է եղել, ապա դրա համար կկրեն պատասխանատվություն»:
Իսկ այն հարցին, թե ՀՀ իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ ԱՄՆ դեսպանատունը կարող է ընտրախախտների «սև ցուցակ» կազմել, վիզաների, գրանտների հատկացումը մերժել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս, և դա այն արժեվորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտները տրվելու են. դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։