Կարծիք

15.12.2015 15:31


Պահանջում եմ ՀՀԿ-ի համապետական հանրահավաք

Պահանջում եմ ՀՀԿ-ի համապետական հանրահավաք

Լավ, ընդունենք, որ իրոք հանքվեի ժամանակ 825 հազար մարդ «այո» է սաել Սերժ Սարգսյանի հակասահմանադրական ավանտյուրային։ Բայց մի հարց է ինձ տանջում՝ ո՞ւր են այդ մարդիկ։ 10 օր շարունակ հանրաքվեից հետո «ՈՉ» ասած, իբր, «փոքրամասնությունը», ժողովրդի լեզվով ասած, շան լափ է թափում հանրապետականների գլխին՝ սկսած ՀՀԿ-ի պարագլխից ու վերջացրած ընտրատեղամասի ՀԲՉ-ական վստահված անձով։ Եվ մի՞թե այդ 825 հազարից ոչ ոք «Ֆեյսբուքում» գրանցված չի, որ ամոթանք տա պարտությունը չընդունող «փոքրամասնությանը», կանգնի իրենց սիրելի ղեկավարի պատվին ու սթափեցնի այդ «գժուկներին»։ Կամ լավ, «Ֆեյսբուքը»՝ հեչ. նրանք երևի բոլորը շատ լուրջ մարդիկ են, մեզ պես պարապ չեն․․․Բայց ինչի՞ Սերժ Սարգսյանը մի հատ հանրահավաք չի հրավիրում՝ իրեն վստահած քաղաքացիների հետ միասին տոնելու հաղթանակը, դեպի «պայծառ ապագա բացված ճանապարհի սկիզբը», թող հրավիրի մարդկանց՝ շնորհակալություն հայտնի, որ վստահել են նրան։ Թե՞ վախենում է, որ մեռելներով հրապարակը լցնելը կարող է համաճարակային իրավիճակ ստեղծել))։
Լուրջ, պարոնա՛յք հանրապետականներ, նրանց միացած ԲՀԿ-ականներ և այլ չաթլախականներ (գրական բառ ա՝ հարցրեք Ռուստամյանին), էդքան խոսում եք, որ ժողովուրդը ձեզ վստահում է, որ դուք ժողովրդի օրինական ներկայացուցիչն եք, էն չար ու չկամեցող ընդդիմությունն էլ ասում է, որ դա այդպես չէ՝ մարդկանց մեջ կասկածներ առաջացնելով։ Ժամանակն է վերջ տալ այդ անարդարությանը․․․հանրահավա՛ք հրավիրեք, թող ժողովուրդն էլ, համայն աշխարհի հայությունն էլ և ամբողջ աշխարհը տեսնի, որ դուք իրոք այս ժողովրդի վստահելի ու ցանկալի իշխանությունն եք)։

Պահանջում եմ ՀՀԿ-ի համապետական հանրահավաք!!!

P.S. Ու պարտադիր, որ Գեղամյանն ու Աշոտյանը ելույթ ունենան․․․Փուչիկ Կարենն էլ՝ ձեր հայեցողությամբ։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը