Հայկական կողմի կրակոցից սպանվել է ադրբեջանի զինծառայող
Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu): «razm.info»–ն նշում է, որ այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:
Մինչ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, սակայն, ադրբեջանցի սպանված զինծառայողի մասին տեղեկությունը հայտնի էր դարձել համացանցի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, ինչն էլ հավանաբար Ադրբեջանի ՊՆ-ին ստիպել է հայտնել այս կորստի մասին: Գրառումներում նշվում է, որ զինծառայողը եղել է Ադրբեջանի Շիրվան (2008-ից՝ Ալի Բայրամլի) քաղաքի մերձակա գյուղերից և սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից:

Մանրամասները՝ «razm.info»–ում։