Քաղաքական

15.12.2015 13:44


ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի հայ–ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի հայ–ադրբեջանական սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Կայանավան գյուղի և Ադրբեջանի Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գոծող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն դաշտային օգնականներ Փիթեր Սվեդբերգը և Սայմոն Թիլերը:

Այս խորագրի վերջին նյութերը