Աշխարհ

15.12.2015 11:29


Իրանը մտադիր է 10 տ հարստացված ուրան վաճառել ՌԴ–ին

Իրանը մտադիր է 10 տ հարստացված ուրան վաճառել ՌԴ–ին

Իրանը մտադիր է 10 տ հարստացված ուրան վաճառել ՌԴ–ին 140 տ ուրանի հանքաքարի դիմաց։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին։

Այսօր՝ երեքշաբթի, նախատեսված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) խորհրդի նիստը, որում, ինչպես սպասվում է, կհաստատվի այն բանաձևը, որով վերջ կդրվի, իրանական միջուկային ծրագրի, այսպես կոչված, հնարավոր պատերազմական բաղադրիչի հարցին։ Ընդունված բանաձևը սկիզբ կդնի Իրանի միջուկային ծրագրով ձեռք բերված համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործմանը, որը կնքվել է ս.թ. հուլիսին Վիեննայում Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների և Գերմանիայի)։

Այդպիսով Թեհրանը պարտավորվում է կրճատել հարստացված ուրանի իր պաշարները՝ 10 տ–ից հասցնելով 300 կգ–ի։ Իրանը պարտավորվում է վաճառել 10 տ պաշարները, ինչպես նաև հետագայում նախապես պայմանավորված քանակով արտադրած ուրանը՝ փոխարենը ուրանի հանքաքար ստանալով։

Արաքչին հայտնել է նաև, որ ներկայումս Թեհրանը բակացություններ է վարում Չինաստանի հետ Արաքի ծանր ջրի ռեակտորն արդիականացնելու ուղղությամբ, որում չինական կազմակերպությունները վճռորոշ դեր են ունենալու։ Վերակառուցման արդյունքում ռեակտորն այլևս չի արտադրի զինագործական պլուտոնիում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը