Աշխարհ

15.12.2015 10:45


Օբամա. «ԱՄՆ–ը սեղմում է ԻՊ սիրտը»

Օբամա. «ԱՄՆ–ը սեղմում է ԻՊ սիրտը»

ԱՄՆ–ը սեղմում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման սիրտը և «վիրահատական հարվածներ» հասցնում նրա առաջնորդներին ու դիրքերին։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ԻՊ հարցով ելույթ ունենալով Պենտագոնում։

«Մեր ուղերձն ԻՊ ղեկավարներին՝ դուք հերթի մեջ եք»,–ասել է ԱՄՆ նախագահը։

Օբամայի խոսքերով՝ վերջին կես տարվա ընթացքում ԻՊ–ն որևէ հաջող ռամական գործողություն չի իրականացրել Իրաքում ու Սիրիայում։

«Սկսած ամառվանից՝ ԻՊ–ն ցամաքային որևէ հաջող գործողություն չի իրականացրել»,–ասել է Օբաման՝ հստակեցնելով, որ Իրաքում խմբավորումը զրկվել է իր գրաված տարածքների 40%–ից։

Օբաման նաև նշել է՝ Վաշինգտոնն ու Անկարան համապատասխան միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու գրոհայինների շարժը թուրք–սիրիական սահմանով։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարի գնահատականով՝ Սիրիայում ԻՊ դիրքերին տարեսկզբին լուրջ հարվածներ են հասցվել Քոբանիի ու Թել–Աբյադի մոտ։ Դրանից հետո, Օբամայի խոսքերով, սկսվել է զինյալների դուրսմղումը Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանակից տարածքներից։ ԱՄՆ առաջնորդը հավելել է՝ ներկայումս աշխատում է Թուրքիայի հետ՝ այդ սահմանի մնացած մասն էլ փակելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը