Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում' Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է, որ իրար են բախվել «ՎԱԶ-21011» մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի և «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի,1944 թ. ծնված Զվարթ ՈՒզունյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107>> մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ,1957 թ. ծնված Սեյրան Մուսիկյանը և ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1943 թ. ծնված Հովսեփ ՈՒզունյանը, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մալիշկա գյուղի բնակիչ,1956 թ. ծնված Էդվարդ Քոչարյանը և ուղևոր, նույն գյուղի բնակիչ,1989 թ. ծնված Արմեն Արամյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Է. Քոչարյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ա. Արամյանը, Ս. Մուսիկյանը և Հ. ՈՒզունյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: