Աշխարհ

14.12.2015 21:41


«Toshiba»–ն դադարեցրել է ՌԴ–ին հեռուստացույցների և խոհանոցային տեխնիկայի վաճառքը

«Toshiba»–ն դադարեցրել է ՌԴ–ին հեռուստացույցների և խոհանոցային տեխնիկայի վաճառքը

Ճապոնական «Toshiba» ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել ՌԴ–ին հեռուստացույցների և խոհանոցային տեխնիկայի վաճառքը մրցակցության բարձր մակարդակի և ռուբլու տատանումների պատճառով։ Այս մասին գրում է «Коммерсантъ»–ը։

«Մենք լքել ենք ՌԴ սպառողական շուկան։ Բոլոր ապրանքներն արդեն վաճառել ենք ընթացիկ դեկտեմբերին, երբ վաճառքն իր գագաթնակետին էր»,–հայտարարել է «Թոշիբա Ռուս» ԲԲԸ գխավոր տնօրեն Հիրոաքի Թեզուքան։

«Ռուսական տնտեսությունը ճգնաժամի մեջ է, և վիճակն ավելի է վատանում։ Բնականաբար, ընկերությունները սկսում են ինչ–որ բաներ կրճատել»,–ասել է արտաքին առևտրի զարգացման գծով ճապոնական ընկերության ներկայացուցչության ղեկավարը։

Նշվում է, որ ընկերությունը ՌԴ–ում կթողնի միայն «Թոշիբա Ռուս»–ի b2b մասնաճյուղը, որը կշարունակի համագործակցել «Ռուսաստանի փոստի» և «Սբերբանկի» հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը