Լրահոս

14.12.2015 15:42


Տանը հայտնաբերվել է դի

Տանը հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12.26-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի 9-դ փողոցի թիվ 9 տան պատուհանից երևում է, որ քաղաքացին ընկած է հատակին և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերել են 1932թ. ծնված Յ. Ս.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը