Աշխարհ

14.12.2015 15:02


ՌԴ ԳՇ. «Ռուսաստանն ահաբեկիչների սպառնալիքի տակ է» (տեսանյութ)

ՌԴ ԳՇ. «Ռուսաստանն ահաբեկիչների սպառնալիքի տակ է» (տեսանյութ)

Մերձավոր Արևելքում, աֆրիկյան երկրներում և Աֆղանստանում իրադրության ապակայունացումից հետո ահաբեկչության՝ Ռուսաստան տեղափոխվելու սպառնալիք կա։ Այս մասին օտարերկրյա ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը։

Նա ընդգծել է, որ հենց այդ սպառնալիքն է ստիպել Ռուսաստանին Սիրիայի տարածքում ընդդեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողություն սկսել։

Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը, Գերասիմովը հավելել է, որ ՌԴ ՌՏՈՒ–ի ավիահարվածները թույլ են տվել Սիրիայի ազատ բանակին գրոհ իրականացնել ահաբեկիչների դեմ։

«Հոմսում, Համայում, Հալեպում և Ռաքքայում գրոհում են Սիրիայի ազատ բանակի 5 հազար հոգանոց ջոկատները։ Նրանց թիվը շարունակ աճում է։ Հենց նրանց աջակցելու համար ռուսական ավիացիան ամեն օր 30-40 հարված է հասցնում։ Նրանց նաև զենքի, զինամթերքի և նյութական միջոցների տեսքով է օգնություն ցուցաբերվում»,–ասել է Գերասիմովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը