Աշխարհ

14.12.2015 11:50


Մոլդովայի ընդդիմադիրները պիկետ են կազմակերպել նախագահի քաղաքամերձ նստավայրի մոտ

Մոլդովայի ընդդիմադիրները պիկետ են կազմակերպել նախագահի քաղաքամերձ նստավայրի մոտ

Մոլդովայի ընդդիմադիր «Մեր կուսակցության» ակտիվիստները պիկետ են անում նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի Կոնդրիցա ավանի նստավայրի մոտ, որը 30 կմ հեռավորության վրա է մայրաքաղաք Քիշնևից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կուսակցության առաջնորդ, Բելցի քաղաքապետ Ռենատո Ուսատին։

Ցուցարարները նստավայրի մոտ խարույկ են վառել և լոզունգներ են վանկարկում՝ «Կորի՛ր, Տիմոֆտի», «Նախագա՛հ, հրաժարակա՛ն տուր»։

Ուսատիի խոսքերով՝ ընդդիմադիրները ծրագրում են շարունակել ակցիան, վերջնագիր ներկայացնել Տիմոֆտիին՝ պահանջելով վերջինի ստորագրությունը իր հրաժարականի հայտարարության տակ։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ նախկին վարչապետ Վլադ Ֆիլատն Ամանորը ճաղերի հետևում կդիմավորի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը