Աշխարհ

14.12.2015 10:20


ԱՄՆ–ը պատրաստվում էր Ասադի տապալմանը դեռ 10 տարի առաջ (տեսանյութ)

ԱՄՆ–ը պատրաստվում էր Ասադի տապալմանը դեռ 10 տարի առաջ (տեսանյութ)

Ասադի ու Սիրիայի դեմ ԱՄՆ–ը սկսել էր «սրել դանակները» դեռ 10 տարի առաջ։ Ուշագրավ է, որ հակասիրիական այդ արշավին էին ներգրավվել նաև թուրքերն ու սաուդցիները։

«vestiru»–ի փոխանցմամբ՝ դրա համար դիվանագիտական «քող» ծառայեց վտարման մեջ գտնվող կառավարությունը՝ հապճեպ ձևավորված Եվրոպայում բնակվող սիրիացիներից։ Ասադին հրապարակային ձևով դավաճանելու համար Սիրիայի նախկին փոխնախագահ Աբդել Հալի Հադդամին, որը 2005-ից ապրում է փարիզյան շքեղ վիլլայում, ավելի քան 30 մլն դոլար էր վճարվել։

2011–ին իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հադդամն անկեղծորեն խոստովանել է, որ գումարներ է ստանում ԱՄՆ–ից ու Եվրոպայից՝ Ասադին տապալելու համար։

Հադդամը, որը բարեկամական կապեր ուներ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, 9 տարի առաջ Բրյուսելի հյուրանոցներից մեկում պայմանագիր է կնքել «Մահմեդական եղբայրների» հետ. կողմերը որոշել են միասին զավթել Սիրիայի իշխանությունը։ Դրանից 2 օր անց իսլամականների ներկայացուցիչները ջերմ ընդունելություն գտան Թուրքիայի քաղաքական գործիչների և խորհրդարանականների կողմից։ Թուրքիայի վարչապետն այն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր, որին հետագա նախագահական ընտրություններում օգնեց հաղթել Սաուդյան Արաբիայի տրամադրած 10 մլն դոլարը։

Բրյուսելյան հանդիպման կազմակերպիչներից մեկի՝ Ֆրանսիայի հետախուզության նախկին աշխատակից Քլոդ Մոնիքեի խոսքերով՝ իսլամականների հետ գործարքի գինը վճարել էր ԱՄՆ–ը։

«vestiru»–ի հետ էքսքլյուզիվ հարցազրույցում Մոնիքեն պատմել է Սիրիայում արևմտյան հատուկ ծառայությունների աշխատանքի մասին. «Զինյալներին պատրաստում էին, ցամաքային գործողությունների համար հատուկջոկատայիներ առաքում, ֆինանսավորում, քաղաքականապես աջակցում և զինում։ Այդկերպ էին արևմտյան երկրներն Ասադի դեմ ընդդիմություն պատրաստում։ Թուրքիան անում էր նույնը, դեռ ավելին՝ օգնում էր վիրավոր զինյալներին»։

Ֆրանսիացի հետախույզը չի բացառում՝ Սիրիայում ներկայումս թուրք հետախույզների ստորաբաժանում կա, որը կռվում է քրդերի դեմ՝ այդպիսով օգնելով ԻԼԻՊ–ին։

«Թուրքական հատուկ ծառայությունները, ԿՀՎ–ն և Սաուդյան Արաբիան... նրանք բոլորն էլ միջամտեցին գործին։ Սակայն գլխավոր խաղացողն ԱՄՆ ԿՀՎ–ն էր։ Պատրաստությունն իրականանում էր Թուրքիայի գաղտնի բազաներում. ապագա ահաբեկիչների հետ աշխատում էին թե՛ ԿՀՎ մասնագտները և թե՛ թուրքերը։ Այնպես որ, ԻԼԻՊ–ն աշխարհի մի քանի հետախուզական ծառայությունների պտուղն է»,–պատմում է գրող, լրագրող, քաղաքագետ Ուիլյամ Էնդգալը։

2011-ի սկզբին Սիրիական ազատ բանակն ընդամենը 100 մարդուց էր բաղկացած և ռեալ ուժ չէր ներկայացնում։ Նույն տարում ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Լենո Փանեթթան ժամանեց Անկարա, որտեղ հանդիպեց թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրներից մեկն այդ ժամանակ գրեց, որ խոսքը Բաշար Ասադին հեռացնելու ծրագրերի մասին էր։ Հենց այդ ժամանակ էլ հորիզոնում հայտնվեց ԻԼԻՊ–ը։

Արագ հեղաշրջում իրականացնել չհաջողվեց։ Սիրիական բանակը չդավաճանեց Ասադին, էլիտան երես չդարձրեց իր նախագահից, որքան էլ փորձեցին կաշառել Անկարայի՝ Քաթարի և Սաուդյան Արաբիայի դաշնակիցները։ Այդ ժամանակ էլ թուրքերը որոշեցին իրենք իրենց դեմ հարձակում կազմակերպել, ապա դրա համար մեղադրել Դամասկոսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը