Լրահոս

04.10.2010 13:32


Վերին Լարսը գործո՞ւմ է

Վերին Լարսը գործո՞ւմ է

Վերին Լարս անցակետի փակ լինելու վերաբերյալ հարցին ի պատասխան' ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, թե դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, և ինչպես հայտարարվել է՝ անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում։

Գրիգոլ Վաշաձեն էլ նշել է, որ այդ հարցն իր ուշադրությունը գրավել է, ինքը զանգահարել է Թբիլիսի, որտեղ իրեն տեղեկացրել են, որ անցակետը գործում է, և այն փակելու վերաբերյալ Թբիլիսիից որևէ հրամանագիր չի եղել։

-Եթե որևէ տեխնիկական խնդիր կա, մենք դա շուտով կիմանանք, բայց անցակետը բաց է։ Հավատացեք, ուրախ կլինեմ հայտնել Ձեզ, որ առաջին մեքենան անցել է անցակետը,-ասել է Վաշաձեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը