ԿԸՀ. «2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»
Այսօր` դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները: Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները և ընդունել որոշում, համաձայն որի. «2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»:

ԿԸՀ