Քաղաքական

13.12.2015 10:34

Ընտրակեղծիքների դեմ պայքարած և դպրոցից հեռացված ուսուցչին աշխատանք է առաջարկվել

Ընտրակեղծիքների դեմ պայքարած և դպրոցից հեռացված ուսուցչին աշխատանք է առաջարկվել

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 6–ի սահմանադրական հանրաքվեի օրը 9/21 ընտրատեղամասում կեղծիքների և լցոնումների դեմ պայքարած պատմության ուսուցչին դեկտեմբերի 10–ին հեռացրել էին աշխատանքից։ Կարպիս Փաշոյանը դասավանդում էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում։

Այս դեպքը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցցանցերում։ Եվ ահա ընտրակեղծիքների դեմ պայքարած ուսուցչին նոր աշխատանքն է առաջարկվել՝ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի կողմից։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում կրթահամալիրի ներկայացուցիչ Լիլիթ Թադևոսյանը գրել է. «Հարգելի Կարպիս Փաշոյան,

ֆեյսբուքյան գրառումներից տեղեկանալով, որ Ձեզ հեռացրել են Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 դպրոցից սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինությունը հրավիրում է Ձեզ համագործակցության:

Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ:

Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։