Կարպիսին հեռացրեցին, բայց վստա՛հ եղեք՝ ամեն ինչ դեռ իրենց նմանությամբ չի (լուսանկար)
Տեսե՞լ եք ընտրակեղծարար ուսուցիչների ու դպրոցի տնօրենների նկարները «Ֆեյսբուքի» ընտրակեղծարարների էջում. նրանք, ովքեր մասնակցել են ընտրական պրոցեսին, հաստատ դրանց տեսել են նաև ընտատեղամասերում իրենց սև գործն անելիս, և համոզված եմ, որ բոլորը կհամաձայնեն՝ ավելի հակաէսթետիկ պատկեր դժվար է պատկերացնել: Գիտեք, որ որևէ բարոյական արգելք չունեցող վարչախումբը մարդկանց ձայները կեղծելու գործում համատարած օգտագործում է նաև մանկավարժներին, փչացնում մինչև վերջին խազը: Վանոն ասում էր. «Հետևե՛ք Մարկեսի խորհրդին, կերե՛ք ձեր խոտը, կշտացե՛ք ու բազմացե՛ք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»։
Սրանք իրենց փարախի ապրելակերպը տարածել են ամենուր, մաքուր տեղ չեն թողել և խրտնում են, երբ ամեն անգամ տեսնում են՝ մեկը իրենց կանոններին չի հետևում: Ի տարբերություն իր կեղծարար գործընկերների՝ Կարպիսը որոշել էր պահել քաղաքացիների ձայները: Նա Կոմիտասի դպրոցներից մեկում պատմության ուսուցիչ էր մինչև դեկտեմբերի 10-ը, հանրաքվեի օրը Կոնդում կանգնել էր մինչև վերջ, թույլ չէր տվել՝ լցոնումներ անեն, և Կոնդը հաղթել էր: Բայց ինչպե՞ս կարող էր հանդուրժվել մեկը, ով քիչ է՝ ինքը լցոնումներ չի անում, արձանագրություն չի կեղծում, լաչառ ձայնով չի գոռում դիտորդների ու լրագրողների վրա, դեռ մի բան էլ պայքարում է դրանց դեմ: Ախոռը դպրոցի վերածվելու վտանգ կստեղծվեր, աշակերտներն արժանապատիվ մանկավարժ տեսնելու հնարավորություն կունենային, և սիլոս ուտելու իրենց անհոգ կյանքը կավարտվեր: Կարպիսին հեռացրեցին, բայց վստա՛հ եղեք՝ ամեն ինչ դեռ իրենց նմանությամբ չի, ամեն դպրոցում դեռ կան ուսուցիչներ, որ կարող են օրինակ ծառայել նոր սերնդի համար. նրանք չե՛ն կարող բոլորին փչացնել։
Կարպիսին հեռացրեցին, բայց վստա՛հ եղեք՝ ամեն ինչ դեռ իրենց նմանությամբ չի (լուսանկար)
Տեսե՞լ եք ընտրակեղծարար ուսուցիչների ու դպրոցի տնօրենների նկարները «Ֆեյսբուքի» ընտրակեղծարարների էջում. նրանք, ովքեր մասնակցել են ընտրական պրոցեսին, հաստատ դրանց տեսել են նաև ընտատեղամասերում իրենց սև գործն անելիս, և համոզված եմ, որ բոլորը կհամաձայնեն՝ ավելի հակաէսթետիկ պատկեր դժվար է պատկերացնել:
Գիտեք, որ որևէ բարոյական արգելք չունեցող վարչախումբը մարդկանց ձայները կեղծելու գործում համատարած օգտագործում է նաև մանկավարժներին, փչացնում մինչև վերջին խազը: Վանոն ասում էր. «Հետևե՛ք Մարկեսի խորհրդին, կերե՛ք ձեր խոտը, կշտացե՛ք ու բազմացե՛ք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»։
Սրանք իրենց փարախի ապրելակերպը տարածել են ամենուր, մաքուր տեղ չեն թողել և խրտնում են, երբ ամեն անգամ տեսնում են՝ մեկը իրենց կանոններին չի հետևում: Ի տարբերություն իր կեղծարար գործընկերների՝ Կարպիսը որոշել էր պահել քաղաքացիների ձայները: Նա Կոմիտասի դպրոցներից մեկում պատմության ուսուցիչ էր մինչև դեկտեմբերի 10-ը, հանրաքվեի օրը Կոնդում կանգնել էր մինչև վերջ, թույլ չէր տվել՝ լցոնումներ անեն, և Կոնդը հաղթել էր: Բայց ինչպե՞ս կարող էր հանդուրժվել մեկը, ով քիչ է՝ ինքը լցոնումներ չի անում, արձանագրություն չի կեղծում, լաչառ ձայնով չի գոռում դիտորդների ու լրագրողների վրա, դեռ մի բան էլ պայքարում է դրանց դեմ: Ախոռը դպրոցի վերածվելու վտանգ կստեղծվեր, աշակերտներն արժանապատիվ մանկավարժ տեսնելու հնարավորություն կունենային, և սիլոս ուտելու իրենց անհոգ կյանքը կավարտվեր:
Կարպիսին հեռացրեցին, բայց վստա՛հ եղեք՝ ամեն ինչ դեռ իրենց նմանությամբ չի, ամեն դպրոցում դեռ կան ուսուցիչներ, որ կարող են օրինակ ծառայել նոր սերնդի համար. նրանք չե՛ն կարող բոլորին փչացնել։
Դավիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից