Լրահոս

12.12.2015 18:45


Ձնակույտում ավտոմեքենա է արգելափակվել

Ձնակույտում ավտոմեքենա է արգելափակվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.20-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սնխի» կոչվող առվի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Դ. Ա.-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի 33 ՏՏ 733 պետհամարանիշի ավտոմեքենան (4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը