Լրահոս

12.12.2015 12:41


Հակառակորդի կրակոցից զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է ստորին ծնոտի շրջանում. հարուցվել է քր. գործ

Հակառակորդի կրակոցից զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է ստորին ծնոտի շրջանում. հարուցվել է քր. գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստորին ծնոտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը