Փաստաբան. «Սնոուդենի ընկերուհին կարող է ՌԴ տեղափոխվել»
Էդվարդ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան հայտարարել է, որ ներկայումս դիտարկվում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակցի ընկերուհու՝ Լինդսի Միլսի՝ ՌԴ տեղափոխվելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «ria.ru»–ն։
Ըստ փաստաբանի՝ աղջիկը կարող է տեղափոխվել և այցելել Սնոուդենին ցանկացած ժամանակ։
«Ամենակարևորն այն է, որ նրանք լավ հարաբերություններ ունեն, սիրում են միմյանց և ուզում միասին լինել։ Իսկ թե որ թռիչքի օդանավը նստել և երբ թռչել՝ երկուշաբթի, թե ուրբաթ, արդեն տեխնիկական հարց է»,–ասել է Կուչերենան։
Վերջինը հավելել է՝ ինքը Սնոուդենը չի ծրագրում լքել ՌԴ–ն կամ փոխել բնակության վայրը։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԿՀՎ նախկին գործակալը դեռ մտադիր չէ ամուսնանալ։

7or.am