Գրիգոլ Վաշաձե. «Ռուսական ռազմաբազան իսկապես սպառնալիք է մեր անվտանությանը»
Հայաստանում ռուսական ռազմաբազաների գտնվելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրին անդրադառնալով՝ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նշել էր, թե դրանք սպառնալիք են Վրաստանի անվտանգությանը։
Մեկնաբանելով իր խոսքերը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի որոշելու, թե անվտանգության որ ձևաչափն է լավ իր համար.
-Բնականաբար, ես չեմ պատրաստվում քննարկել Հայաստանի անվտանգության վերաբերյալ հարցերը, սակայն Վրաստանն ինքնիշխան իրավունք ունի Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազաների ներկայության վերաբերյալ։ Հավատացեք, սա իսկապես սպառնալիք է մեր անվտանությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը։ Երբ մենք քննարկում ենք Կովկասի սպառնալիքները, լավ կլինի հիշենք 1921թ., երբ երեքս էլ կորցրեցինք մեր անկախությունը մեկ տարվա ընթացքում։
Նա նշել է նաև, որ ինքը երբևէ մեկնաբանություն չի արել Հայաստանի անվտանգության, կայունության, անկախության կամ ինքնիշխանության վերաբերյալ։

7or.am