Քաղաքական

11.12.2015 15:53


Գլխավոր դատախազի խոսքով՝ զինված ավազակախումբն ինչ–որ հանցագործություն պիտի կատարեր

Գլխավոր դատախազի խոսքով՝ զինված ավազակախումբն ինչ–որ հանցագործություն պիտի կատարեր

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի զինված ավազակախմբի վնասազերծմանը՝ նշելով, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքները դեռ շարունակվում են:

–Այդ զենքը ինչ-որ մի տեղ մի օր պետք է կրակեր: Դա կուղղվեր պետական մարմիններին, թե շարքային քաղաքացիներին, կարևոր չէ,–հայտարարել է գլխավոր դատախազը,–իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել մարդկանց մի խմբի, որն իր տրամադրության տակ այդ քանակությամբ զենք ուներ, և մարդիկ պետք է ուրախ լինեն, որ հնարավոր է եղել ինչ-որ հանցագործությունից զերծ մնալ։

Այլ մանրամասներ նա հրաժարվել է ներկայացնել՝ նախաքննության գաղտնիությունը չխախտելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը