Ինչո՞ւ է վատ Հովիկ Աբրահամյանի վիճակը: Որովհետև Հայաստանում պետության ղեկավարից հետո համար մեկ պաշտոնն իշխող կուսակցության կամ նախագահի նախընտրական շտաբի պետի պաշտոնն է, որը և կազմակերպում է «ընտրությունները», կեղծման գործընթացի հիմնական դերակատարների հետ ձեռք է բերում պայմանավորվածություններ, որի ընթացքում որոշվում են տեղական ինքնկառավարման մարմինների ղեկավարների ցուցակը, բիզնեսի քվոտաները և այլն:
Այսինքն՝ Շտաբի Պետը հանդես է գալիս որպես միջնորդ «բարձր ղեկավարության» և շահառուների միջև՝ դառնալով յուրօրինակ երաշխավոր ձեռք բերված պայմանավորվածությունների համար, այսինքն՝ կատարում է իշխանաստեղծ գործառություն: Նաև համարվում է իշխանության ժառանգորդ, ինչպես նաև՝ համակարգի հավասարակշռության գլխավոր առանցք, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը իր քաղաքական վերելքը սկսել է Շտաբի Պետի գործառույթից: Հիմա Հովիկ Աբրահամյանի հերթն է ժառանգել իշխանությունը, սակայն Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հանձնել իշխանությունը, և դրանով իշխանության ժառանգման տրամաբանությունը խախտվում է: Ուրեմն ի՞նչ է պետք անել: Ճիշտ եք. սուլթանները և թագավորները իշխանության նման ժառանգորդներին լիկվիդացնում էին: Հատկապես կարևոր է, որ հանրաքվեի ժամանակ հիմնական դերակատարը նա չի եղել, այլ եղել է իրավապահ Մարմինը: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն իրականում արդեն Շտաբի Պետ չի, այլ ընդամենը ավելորդ ինֆորմացիայի պահոց։
Ինչո՞ւ է վատ Հովիկ Աբրահամյանի վիճակը
Ինչո՞ւ է վատ Հովիկ Աբրահամյանի վիճակը: Որովհետև Հայաստանում պետության ղեկավարից հետո համար մեկ պաշտոնն իշխող կուսակցության կամ նախագահի նախընտրական շտաբի պետի պաշտոնն է, որը և կազմակերպում է «ընտրությունները», կեղծման գործընթացի հիմնական դերակատարների հետ ձեռք է բերում պայմանավորվածություններ, որի ընթացքում որոշվում են տեղական ինքնկառավարման մարմինների ղեկավարների ցուցակը, բիզնեսի քվոտաները և այլն:
Այսինքն՝ Շտաբի Պետը հանդես է գալիս որպես միջնորդ «բարձր ղեկավարության» և շահառուների միջև՝ դառնալով յուրօրինակ երաշխավոր ձեռք բերված պայմանավորվածությունների համար, այսինքն՝ կատարում է իշխանաստեղծ գործառություն: Նաև համարվում է իշխանության ժառանգորդ, ինչպես նաև՝ համակարգի հավասարակշռության գլխավոր առանցք, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը իր քաղաքական վերելքը սկսել է Շտաբի Պետի գործառույթից: Հիմա Հովիկ Աբրահամյանի հերթն է ժառանգել իշխանությունը, սակայն Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հանձնել իշխանությունը, և դրանով իշխանության ժառանգման տրամաբանությունը խախտվում է:
Ուրեմն ի՞նչ է պետք անել: Ճիշտ եք. սուլթանները և թագավորները իշխանության նման ժառանգորդներին լիկվիդացնում էին: Հատկապես կարևոր է, որ հանրաքվեի ժամանակ հիմնական դերակատարը նա չի եղել, այլ եղել է իրավապահ Մարմինը: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն իրականում արդեն Շտաբի Պետ չի, այլ ընդամենը ավելորդ ինֆորմացիայի պահոց։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից