Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալում է Գյուլենի կողմնակիցներին
Թուրքիայի ոստիկանությունն ուրբաթ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցբերին բերման ենթարկելու գործողություն է սկսել երկրի 10 նահանգնում։ Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստաընկերությունը՝ «РИА «Новости»–ին հղումով։ Գործողությունն իրականացվում է Անկարայի դատախազության թույլտվությամբ: Հեռուստաընկերության իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը 65 մարդու բերման ենթարկելու թույլտվություն ունի, սակայն նրանցից 43-ը գտնվում է արտերկրում:
Հաղորդվում է Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալության մասին Ստամբուլում, Շանլիուրֆայու, Իզմիրում: Բերման ենթարկվածների թվում մեծ թվով պետական ծառայողներ կան, այդ թվում՝ Իզմիրում ԱԶԿ-ի նախկին ղեկավարը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը ձգտում է պաշտոնանկ անել թուրքական կառավարությունը: Սեպտեմբերին Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն էր պատրաստել Գյուլենի նկատմամբ. ավելի վաղ Թուրքիայում ձերբակալված նրա կողմնակիցներին սպառնում է 11.5-34 տարի ազատազրկում:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալում է Գյուլենի կողմնակիցներին
Գործողությունն իրականացվում է Անկարայի դատախազության թույլտվությամբ: Հեռուստաընկերության իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը 65 մարդու բերման ենթարկելու թույլտվություն ունի, սակայն նրանցից 43-ը գտնվում է արտերկրում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը ձգտում է պաշտոնանկ անել թուրքական կառավարությունը:
Սեպտեմբերին Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն էր պատրաստել Գյուլենի նկատմամբ. ավելի վաղ Թուրքիայում ձերբակալված նրա կողմնակիցներին սպառնում է 11.5-34 տարի ազատազրկում: