Տնտեսական

11.12.2015 13:08


ՀԲ-ն 2017թ. Հայաստանի համար 2.7% տնտեսական աճ է կանխատեսում

ՀԲ-ն 2017թ. Հայաստանի համար 2.7% տնտեսական աճ է կանխատեսում

2016թ. Հայաստանի համար Համաշխարհային բանկը 2.2% տնտեսական աճ է կանխատեսում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։

Հիշեցնենք, որ այդքան տոկոսի աճ էր նախանշել նաև ՀՀ կառավարությունը։

Լորա Բեյլրին նշել է, որ կանխատեսումն անելիս ՀԲ–ն հիմնվում է ինչպես հայաստանյան տնտեսության, այնպես էլ աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումների վրա, օրինակ՝ Եվրոպայում տնտեսության դանդաղ աճը, Ռուսաստանում շարունակվող տնտեսական և նավթի գների անկումը։

Իսկ 2017թ. համար ՀԲ–ն կանխատեսում է 2.7% տնտեսական աճ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը