Լրահոս

24.11.2009 15:15

Նիկոլայ Բորդյուժա. «Ես գիտեմ, թե ինչ է լինում պատերազմի ժամանակ»

Նիկոլայ Բորդյուժա. «Ես գիտեմ, թե ինչ է լինում պատերազմի ժամանակ»

-Ես կարծում եմ, որ հատակապես վերջին ժամանակներում այս գործընթացն աշխուժացել է։ Միայն այս տարի նախագահների 6 հանդիպում է տեղի ունեցել։ Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահաները նպատակակային ցանկություն ունեն հասնելու շատ դժվար խնդրի կարգավորմանը։ Այդ գործընթացը կա, և դա ամենակարևորն է,-պատասխանելով «7օր»-ի՝ «Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլը» հարցին՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարաություններին, նա պատասխանել է, թե շատ բացասական։

-Ինչպե՞ս ես կարող եմ վերաբերվել մի հայտարարաության, որում խոսվում է պատերազմի սկսման հնարավորության մասին։ Իհարկե՝ բացասաբար։ Ես ժամանակին զինվորական եմ եղել, ներկա եմ եղել մարտերի թեժ կետերում և տեսել եմ այդ արյունը։ Ես գիտեմ, թե ինչ է լինում պատերազմի ժամանակ։ Ես հույս ունեմ, որ այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի Հայաստանի հետ համաձայնության  գալու խթանմանը միտված հայտարարություն։ Ես կտրուկ դեմ եմ և բացասաբար եմ վերաբերվում ցանկացած հայատարարության, որը միտված է որևէ  քաղաքական հակամարտությունը ռազմական  ճնանապարհով լուծելուն,-ասել է Նիկոլայ Բորդյուժան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։