Աշխարհ

10.12.2015 14:30


Էրդողանն ասել է, որ Իրաք թուրք զինծառայողները մտել են այդ երկրի նախագահի խնդրանքով

Էրդողանն ասել է, որ Իրաք թուրք զինծառայողները մտել են այդ երկրի նախագահի խնդրանքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ռազմական ներկայությունն Իրաքում պայմանավորված է այդ երկրի նախագահ Ֆուադ Մասումի կողմից դեռ 2014թ. արված համապատասխան խնդրանքով: Այս մասին հայտնում է «vz.ru»-ն։

Հիշեցնենք, որ թուրքական ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են իրաքյան Բաշիք քաղաքում։

Պաշտոնական Բաղդադը դա գնահատել է որպես ռազմական ներխուժում և պահանջել Անկարայից անհապաղ դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը