Պերմյակովի դեմ գործը կքննվի արտագնա նիստում՝ զորամասում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամների դաժան սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին։
Ինչպես «Փաստինֆո»–ն տեղեկացել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործով նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանի կողմից գործով դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է երեկ՝ դեկտեմբերի 9-ին:
Ըստ որոշման, դատական քննությունն պետք է անցկացվի արտագնա դատական նիստում ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում, հասցե՝ ք.Գյումրի Մեծ Բերդ:
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Պերմյակովի դեմ գործը կքննվի արտագնա նիստում՝ զորամասում