Լրահոս

24.11.2009 14:48

Տիգրան Սարգսյան. «Հետևելու ենք, որ կանոնները չփոխվեն»

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին։

Վարչապետը նշել է, որ ներքին համագործակցությունը ուժեղացնելով, «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, որը նրա համար ստեղծում է մրցակցային առավելություններ։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, ինչի արդյունքում ռուսական եւ ուկրաինական նույնանուն արտադրատեսակները չեն կարողանում Հայաստան ներկրվել, Տիգրան Սարգսյանն ասել է. «Դա շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է։ Մենք պետք է հետևենք, որպեսզի մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում, որովհետեւ մրցակցությունից շահում են մեր սպառողները, մեր քաղաքացիները։ Պետությունների խնդիրն այն է, որպեսզի խաղի կանոները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը և կարող է այս կամ այն արտադրողին շուկայից դուրս մղել։ Բնականաբար, հետևելու ենք, որ կանոնները չփոխվեն, կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։